National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.06.2017
Արյունատվության ակցիա Ազգային ժողովում
1 / 17

Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս տարի արյան դոնորի միջազգային օրվա կարգախոսն է. «Մի՛ սպասեք արհավիրքի: Ի՞նչ կարող ենք անել. հանձնե՛ք արյուն, հանձնե՛ք հիմա, հանձնե՛ք հաճախակի»:

Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել եւ արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը եւ Կարեն Ավագյանն արյան կամավոր դոնորության գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգեւատրվել են «Արյան դոնոր» պատվավոր կրծքանշանով:

Հանձնելով պարգեւները՝ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարեւորել է միջոցառման անցկացումը խորհրդարանում եւ կոչ արել արյունատվության գործում ցուցաբերել ակտիվություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am